Ո՞վ է տեսել արցունքները ժամանակի,
երբ լացում է ճամփա ընկած հողի վրա:
Մի օր, գուցե երազաթափ մի կիրակի,
մենք հայտնվենք ժամանակի կապույտ դռան:
Ո՞վ է տեսել արցունքները ճամփորդ հողի
և քարացած հողագործի սիրտը դատարկ:
Մի օր գուցե մի իմաստուն ու ծեր հոգի
լուր կբերի երկինքներից այն անհատակ:
Ո՞վ է տեսել արցունքի մեջ այսքան կատակ,
երբ քարացած սիրտն է հեգնում ճամփորդ հողին:
Ժամանակը արտասվում է դռների տակ,
գրկախառնվում հոսող հողի վերջին դողին:
Նորայր Գրիգորյան